ՀՀԿ-ական պատգամավոր, ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը կարծում է՝  Սերժ Սարգսյանը նկատի ուներ բոլոր բոլոր կուսակցականներին, երբ ՀՀԿ 16–րդ համագումարում խոսում էր ՀՀԿ-ականների հանրային պահվածքի եւ բառապաշարի մասին։

«Ես կարծում եմ՝ դա բոլորիս էր վերաբերվում։ Երբ այն հնչեցվեց , յուրաքանչյուր կուսակցական, այդ թվում նաև՝ ես, սկսեցի մտածել՝ արդյոք կա՞ իմ ելույթում, խոսքի մեջ որևէ ագրեսիա, որևիցե ուժի դիրքերից խոսելու պրակտիկա: Ես կարծում եմ՝ մինչեւ այժմ բաց և թափանցիկ եմ եղել հանրության համար: Կարծում եմ՝ մենք այդպես պետք է շարունակենք, և յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև ես, պետք է շատ ուշադիր լինենք այն մոտեցումներին, որ հնչեցրեց ՀՀ նախագահը»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն իր ելությում ասել էր, որ դժգոհ է հրապարակային գործունեություն իրականացնող այն կուսակցականներից, որոնք անզգույշ են իրենց հանրային խոսքում եւ  հարվածում են կուսակցության հեղինակությանը։