Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը նոյեմբերի 26-ին նույնպես մասնակցում էր իշխող «Հանրապետական» կուսակցության համագումարին:
NEWS.am-ի հարցին` միթե պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին եւ այդպես մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նախկին ԲՀԿ-ականը պատասխանեց. «Հարգում եմ ցանկացած հրավեր, այդ թվում ՀՀԿ-ի համագումարի հրավերը: Եկել եմ մեծ սիրով, որ ծանոթանամ ծրագրերին, հետագայում որոշումներ կայացնելու»:
Արագած Ախոյանը նշեց նաեւ, որ մինչեւ կուսակցություն ընտրելը ինքը պետք է որոշի` մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին ընդհանրապես, թե ոչ:
Նշենք, որ Արագած Ախոյանը ԲՀԿ-ից դուրս էր եկել 2015թ. Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո` Սերժ Սարգսյանի ելույթից մի քանի օր անց` չսպասելով նույնիսկ Գագիկ Ծառուկյանի որոշմանը:




























