Զինվելու համար պարտադիր չէ սպառազինումների մրցավազքի մեջ մտնել։ Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով 21-ր դարում սպառազինումների այնպիսի տեսակներ կան, որ միշտ էլ կարելի է ընտրել ասիմետրիկ պատասխանի ու խելացի պաշտպանության մոտեցումը, նախընտրելով սպառազինումների այն տեսակները, որոնք փոքր ռեսուրսներով կարող են բարձր արդյունավետություն ապահովել։ «Դա բոլորովին չի նշանակում, որ մենք չենք սպառազինվում։ Դա նշանակում է որ պարտադիր չէ հակառակորդի հետ նույնատեսակ սպառազինում ունենալ, նույնատեսակ քանակով»,- շեշտել է Վիգեն Սարգսյանը։