Ճամբարակում տղամարդը մեղադրվում է կնոջն ու դստերը ծեծելու մեջ:

Պարզվում է` Գեւորգ Մ.-ն, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, հոկտեմբերի 2-ին փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել զոքանչ Յունիկ Աղաբեկի Պողոսյանի հետ: Այդ ընթացքում նա ծեծել է վիճաբանությանը միջամտած իր դստերը, ապա նաեւ կնոջը: Ժամեր անց Գեւորգ Մ.-ն արդեն տանը ծեծել է զոքանչին, դստերն ու կնոջը:

Ճամբարակցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան: