Առայժմ ես որեւէ փաստարկ չեմ տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհապաղ չեղարկման օգտին: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

Նա հայտարարել է, որ կցանկաներ, որպեսզի Եվրոպան եւ Ռուսաստանը համաձայնագիր կնքեին, որը դուրս կգար սովորական շրջանակներից: «Առանց Ռուսաստանի անհնար է Եվրոպայում անվտանգություն ապահովել: Մենք պետք է իմանանք այդ մասին: Եվրամիությունը 5.5 մլն ք.մ. տարածք է զբաղեցնում: Իսկ Ռուսաստանի մակերեսը 17.5 մլն ք.մ. է: Մենք պետք է Ռուսաստանին վերաբերվենք որպես մեծ միավորման եւ հպարտ ժողովրդի: Հարկավոր է շատ բան իմանալ Ռուսաստանի խորքերի մասին, իսկ մենք այդ մասին ոչինչ չգիտենք: Եվ ես կցանկանայի, որպեսզի Ռուսաստանի հետ խոսեինք հավասարի պես, քանի որ Ռուսաստանը, ինչպես այդ մասին ասել է նախագահ Օբաման,  «տարածաշրջանային գերտերություն» չէ: Նման գնահատականը մեծ սխալ է»,- կարծում է նա: