4-ամյա Մարիանան տառապում է մանկական ուղեղային կաթվածով եւ նրան անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում: Մարիանան գլխուղեղում ունի նաեւ ուռուցք եւ նրա վիճակը գնալով բարդանում է: Բացի այդ, փոքրիկի քթի եւ բերանի շրջանում են գոյացություններ առաջացել: Հիվանդության պատճառով երեխան չի կարողանում շարժել աջ ձեռքը, իսկ ոտքը մասնակիորեն է օգտագործում:
Մարիանային անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում, սակայն, երեխայի ընտանիքն անհրաժեշտ 15. 000 դոլարը չունի: Երեխայի ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, հայրը առաջնագծում է` պաշտպանում է սահմանը:
Փոքրիկին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել Converse բանկում երեխայի տատիկի անունով բացված հաշվեհամարներին՝ ARM 1930032157800400 EUR 1930032157800104 RUB 1930032157800158 USD 1930032157800101 Ստացող՝ Նազիկ Վանեսյան:
Կարող եք զանգահարել նաեւ 077069987 հեռախոսահամարին:




























