Mercedes-AMG հիպերքարը, որի շնորհանդեսը պետք է կայանա 2017 թվականին, այս պահին արդեն վաճառվել է: Նորույթը թողարկվելու է 300 օրինակով, բայց արդեն ամբողջ խմբաքանակի համար նախնական պատվերներ կան:

Ըստ Informing-ի՝ հատկանշական է, որ մեքենայի վերջնական տարբերակը մինչեւ հիմա չէր հաստատվել:

Նախնական տվյալներով՝ նորույթը 1.6 լիտր ծավալով շարժիչ կունենա, որը տեղադրում են Formula 1-ի մեքենաները: Բացի այդ, այն նաեւ հագեցած կլինի MGU-K եւ MGU-H համակարգերով: