Նիդեռլանդներում իշխանություններն առնվազն 190 հազար բադ են սպանել՝ փորձելով կանխել դեպի հարեւան եվրոպական երկրների թռչնի գրիպի տարածումը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Վիրուսը հայտնաբերվել է Ֆլեւոլանդ նահանգի Բիդինգհյոյզեն ավանում, Ամստերդամից 70 կմ դեպի արեւելք: Գրիպը տարածվել է վեց ֆերմերային տնտեսությունում:
Թռչնագրիպի H5N8 շտամն ավելի վաղ հայտնաբերվել էր նաեւ Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում եւ Ֆինլանդիայում, սակայն հոլանդական իշխանությունները չեն հաղորդել, թե այն ինչպես է իրենց ֆերմաներ հասել:




























