Ամերիկյան հոգեբանները վերլուծել են հումորի առաջացումն ու զարգացումը եւ հայտարարել է, որ այն մարդու հետ միասին զարգացել է: Այս մասին հաղորդում է «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:
Հումորն ի հայտ է եկել հնագույն ժամանակներում: Մարդկանցից բացի՝ հումորի որոշ նշաններ հատուկ են նաեւ պրիմատներին: Առավել զարգացած տեսակների մոտ հումորը շփման միջոցներից է եղել:
Մտավոր աշխատանքի զարգացմանը զուգահեռ զարգացել է նաեւ հումորը: Դրա ձեւերը բարդացել են լեզվական եւ մտավոր ունակությունների զարգացման հետ միասին, մինչեւ հումորը ժամանակակից ձեւն է ընդունել՝ ներառվելով մարդկանց կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:




























