Անգլիական «Քրու Ալեքսանդրա» ֆուտբոլային ակումբը սեփական անկախ հետաքննությունը կանցկացնի՝ կապված սեռական հանցագործությունների առնչությամբ նախկին մի քանի պատանի ֆուտբոլիստների մեղադրանքների հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ակումբն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ նախկին խաղացողը հարբած վիճակում պատանիների նախկին մարզիչ Բարրի Բենելին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ: «Քրու»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ առաջիկայում անկախ փորձագետի կներգրավի՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Բենելը, որն այժմ 62 տարեկան է, երեք անգամ բանտարկվել է անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության համար: Նախկին ֆուտբոլիստ Էնդի Վուդվարդն առաջինն է բացահայտ խոստովանել, որ 11-15 տարեկանում սեռական ոտնձգության զոհ է դարձել:
BBC-ի ուղիղ եթերում Վուրվորդի արած հայտարարությունից հետո Բենելի հասցեին մեղադրանքներ են հնչել նաեւ այլ նախկին խաղացողներից:




























