Volkswagen ընկերությունը Tiguan-ի հիման վրա ավելի մատչելի քրոս-կուպե է մշակում, քան առաջարկում են BMW-ն ու Mercedes-Benz-ը: Այս մասին հաղորդում է Avto.pro-ն:
Հարկ է նշել, որ ընկերությունը նախ նման անվանումով մեկ տրանսպորտային միջոց ուներ: Հիմա Tiguan անունը կունենա նաեւ XL քրոսովերը: Հիշեցնենք, որ քրոսովերը համեմատաբա բյուջետային հատվածի ներկայացուցիչ է, ինչպես Audi Q2-ը եւ BMW X1-ը:
Volkswagen-ի քաղաքականությունը համապատասխանում է այժմյան միտումներին: Ավելին, ընկերության դուստր ձեռնարկություններ Skoda-ն եւ SEAT-ն ավելի վաղ հայտարարել էին Kodiaq-ի եւ Ateca-ի հիման վրա իրենց քրոս-կուպեները ստեղծելու մտադրության մասին: Ապագա Tiguan-ի տեխնիկական բնութագրերը նման կլինեն քրոսովերի բազային տարբերակին:




























