Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ոստիկանությունը շրջայց է կատարել սրճարաններում եւ ռեստորաններում, որտեղ այցելուները նարգիլե են ծխում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ոստիկաններն առգրավել են հայտնաբերված բոլոր նարգիլեներն ու պոկել գովազդային վահանակները:

Այս կերպ իշխանությունները հաստատությունների տերերին պարտադրում են հետեւել փակ տարածքներում ծխելն արգելող օրենքին:

Համացանցում արդեն ակտիվորեն քննարկում ու ծաղրում են իրավապահների գործողությունները: Նրանք նշում են, որ նարգիլեի վտանգը համեմատելի չէ հերոինի օգտագործման համաճարակի, ինչպես նաեւ զինված բախումների հետ: