Գտել են բրիտանացի 71-ամյա օդաչուին, որը փորձում էր 1943 թվականին արտադրված օդանավով հատել ամբողջ Աֆրիկան: Նա արդեն երկրորդ անգամ է անհետանում իր ուղեւորության ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մորիս Քիրքը մասնակցում է Vintage Air Rally-ին, որի մասնակիցները փորձում են հատել Աֆրիկան 20-րդ դարի սկզբներին ստեղծված օդանավերով: Թիմերը պետք է 35 օրվա ընթացքում 10 երկիր հատեն՝ 37 կանգառով:
Քիրքն անհետացել էր նոյեմբերի 25-ին, Եթովպիայում օդ բարձրանալուց հետո: Նա պետք է վայրէջք կատարեր Քենիայում, սակայն սահմանված ժամկետում տեղ չի հասել: Եթովպիայի իշխանությունները ժամանակավորապես կանգնեցրել են նրան, քանի որ տեղեկացված չեն եղել, որ հնագույն օդանավերով օտարերկրացիներ են ժամանելու:
Չնայած շարժիչի հետ կապված խնդիրներին՝ Քիրքին հաջողվել է Piper Cub օդանավով վայրէջք կատարել Հարավային Սուդանում:




























