58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)  սպանության գործով  ամբաստանյալների մեղադրանքները լրացվել են:  Գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նրանք այժմ մեղադրվումե ն ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

«Վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվության սահմաններից դուրս գործողություններ է իրականացնում, քանի որ այս պահին պաշտպանական կողմի մոտ եղած փաստական տվյալները ընդհանրապես կասկածներ չի թողնում, որ այնտեղ եղել է խուլիգանություն»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էին  Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի  Հ-ն: