ՀՀԿ Գործադիր մարմնի կազմում ընտրվելը մեծ պատասխանատվություն է ենթադրում ներկուսակցական որոշումներ կայացնելու համատեքստում։ Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչ պատասխանատվություն է զգում ԳՄ անդամ ընտրվելուց հետո, եւ ինչպես դա տեղի ունեցավ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եկեք ես դուրս համ հեքիաթային ժանրի շրջանակներից, թե ինչպես տա պատահեց, եւ միայն ասեմ, որ այո, դա պատասխանատվություն է։ Դա ավելի մեծ պատասխանատվություն է ներկուսակցական որոշումներ կայացնելու տեսակետից։ Իսկ եթե ուզում եք ավելի կոնկրետ ասեմ, ես խոստանում եմ դա անել ՀՀԿ ԳՄ առաջին նիստում»։




























