Հայաստանում որեւէ կուսակցության մենաշնորհ չկա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է  ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ անգամ փոքր, 4 հոգուց կազմված «Ժառանգություն» խմբակցությունում կա 2 կուսակցական եւ 2 անկուսակցական։ ՀԱԿ խմբակցությունում ներկայացված է 4 ուժ, ՀՀԿ–ում՝ 6, ԲՀԿ–ում՝ 3։ «Մեր երկրի ընտրական համակարգը միշտ նպաստել է բազմակուսակցականությանը։ Նոր օրենքը ոչ միայն չի չեղարկում այդ ազատությունները, այլ նաեւ զարգացնում է դրանք։ Բայց օբյեկտիվ հաշվարկներով Հայաստանում չի կարող լիարժեք գործել ինքնուրույն գաղափարախոսությամբ 8 քաղաքական կուսակցությունից ավելի։ Ամեն հաջորդն ակամա կրկնելու է առաջին 8-ից մեկի գաղափարները»,– նշեց Զաքարյանը։