«Զվարթնոց» օդանավակայանում ոստիկանները հայտնաբերել եւ բերման են ենթարկել պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 25-ամյա Արթուր Ս.-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նա հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:


























