Հայաստանը եղել է, մնում է եւ պետք է լինի Ռուսաստանի հետ: Նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դա կարեւոր պատվիրան է հայ ժողովրդի համար, քանի որ մեր հարեւանը Թուրքիան է: «Կարծես «խաչակրաց արշավանք» է սկսվել Ռուսաստանի դեմ՝ Հայաստանին Ռուսաստանից անջատելու համար»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ Ռուսաստանի դաշնակիցն է եղել:

«Շուտով Հայաստանի Կոմկուսը 112 տարեկան կդառնա, եւ լինելով ավանդական ընդդիմադիր կուսակցությունը՝ Կոմկուսը պահպանում է քաղաքական դաշտում գործունեության հատուկ ոճը»,- հավելեց Տաճատ Սարգսյանը: