Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանն արդեն 4 օր է հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մուշեղ Մխիթարյանը: Նա նշեց, որ հացադուլով պահանջում է էքստրասենսի սպանության հետ կապված արդար դատավարություն անցկացնել:
Մուշեղ Մխիթարյանի խոսքով, հացադուլի արդեն 4-րդ օրն է, սակայն, իրեն մենախուց չեն տեղափոխել:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:




























