Խորհրդարանում «Կուսակցությունների մասին» նոր օրինագիծը քննարկվում է, որպեսզի մարդ-կուսակցությունները, խումբ-կուսակցությունները չկարողանան ժողովրդին ապակողմնորոշել: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

«Մենք խորհրդարանում Հայաստանի «Կուսակցությունների մասին» օրենքը քննարկում ենք, որպեսզի մարդ-կուսակցությունները, խումբ-կուսակցությունները քաղաքական դաշտը չլցնեն ոչ պիտանի, անկենսունակ քաղաքական ինստիտուտներով, որոնք ինչ-որ չափով ժողովրդին մոլորության են մատնում»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը: 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուսակցությունների մասին» օրինագիծը: