Իրենց ուժերով խորհրդարան է անցել առավելագույնը 10 մարդ։ Այս մասին նոյեմբերի 29-ին՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով պետք է հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ անել պատգամավորների հետ, որոնք կուսակցական ցուցակով անցնում են խորհրդարան, իսկ հետո լքում խմբակցությունը։

Սակայն այստեղ կուսակցությունից հրաժարվողը կարող է ասել, որ ինքը չի դավաճանել կուսակցության գծին, ընդհակառակը, կուսակցությունն է հրաժարվել գծից, որին իրենք հավատում էին։ Խորհրդարանում պետք է խորհուրդ–մարմին լինի, որը կլուծի այդ խնդիրները։

«Հնարավոր է լուծել հարցը պատգամավորական էթիկայի միջոցով, սակայն դա, ինչպես տեսնում ենք, մեր քաղաքականության մեջ հազվադեպ է»,– հավելեց Զոհրաբյանը։

Պատգամավորը չպետք է ունենան փաստարկ, թե ոչ թե կուսակցությունն է օգնել իրեն ընտրվել, այլ ինքն է օգնել կուսակցությանը դառնալ հեղինակություն։ «Նման մարդիկ խորհրդարանում ամենաշատը 10 հոգի են։ Իսկ մյուսներին հարազատներից բացի ոչ ոք չէր ընտրի, եթե նրանք առաջադրվեին ինքնուրույն»,– ասել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով լավ կլիներ ընտրություններն ամբողջովին անցկացնել ռեյտինգային քվեարկությամբ։