Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1946 թ. ծնված Ջորջ Նալբանդյանին եւ դիմել փախուստի: Ջ. Նալբանդյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 28-ին, ժամը 14.50-ին, վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: