Պաղեստինյան ՖԱԹՀ իշխող շարժումը յոթ տարվա մեջ իր առաջին համագումարը սկսել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին կուսակցության նախագահ ընտրելով։ ՎԱՖԱ գործակալության փոխանցմամբ Աբբասն ընտրվել է միաձայն։

ՖԱԹՀ-ի ավելի քան հազար ակտիվիստներ էին հավաքվել Ռամմալահ քաղաքում Աբբասի համար այս բարդ ժամանակաշրջանում, երբ Իսրայելի հետ խաղաղ գործընթացում առաջխաղացում չկա, ներպաղեստինյան պառակտումը պահպանվում է, լուրեր են պտտվում իշխող կուսակցության ներսում պառակտումների մասին ու քննարկվում է 81-ամյա արդեն վատառողջ նախագահի հնարավոր իրավահաջորդի թեկնածությունը։

Համագումարի պատվիրակները Աբբասի լիազորությունները հաստատեցին ոտնկայս, ծափահարելով, երբ առաջարկվեց աջակցել Աբբասին որպես կուսակցության առաջնորդի պաշտոնին միակ թեկնածուի։