Կոտայքի մարզի Առինջ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 29-ին, Առինջ գյուղի տներից մեկում հայրը լոգարանում հայտնաբերել է դստեր դին։
Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։ Թե ինչն է եղել 30-ամյա կնոջ մահվան պատճառը, մանրամասները պարզվում են։ Կատարվում է քննություն։





























