Սթրիթռեյսերշա Մառա Բաղդասարյանը դատարանում պատասխան կտա ՃՈ տուգանքները չվճարելու եւս 20 դրվագի համար։ Այս մասին հայտնում է Gazeta –ն։
«Ի սկզբանե Բաղդասարյանի գործով կար 51 նյութ, սակայն դրանց քննության ժամանակ ՃՈ–ից նոր նյութեր եկան։ Ընդհանուր առմամբ Բաղդասարյանի դեմ դատարանում կա 71 վարչական նյութ, որոնցից 20-ը դեռեւս քննված չեն»,– ասել է Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարանի մամուլի խոսնակ Կոնստանտին Տիմոշենկոն։
Նյութերը կքննվեն դեկտեմբերին կայանալիք նիստերի ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդասարյանին նոր տուգանքներ են նշանակել։ Նա 24 օր վարչական կալանք է կրելու, 595 ժամ պարտադիր հանրօգուտ աշխատանք է կատարելու, 139 հազար ռուբլու չափով վարչական տուգանքներ է մուծելու։





























