Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է Ռուսաստանի կառավարության հետ հեռուստա–ռադիոհեռարձակման ոլորտում եւ ինֆորմացիոն ոլորտում համագործակցությունը։

ՈՒՆԻԱՆ–ի տեղեկություններով՝ համապատասխան որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստին։ «Ռուսաստանի եւ Ուկրաինայի կառավարությունների միջեւ հեռուստա–ռադիոհեռարձակման ոլորտում եւ ինֆորմացիոն ոլորտում համագործակցության դադարեցման մասին որոշման նախագիծը  հավանություն է ստացել»,– ասել է նախագծի հեղինակ ինֆորմացիոն քաղաքականության նախարար Յուրի Ստեցը։