Ամերիկացի գիտնականները պեղածո բակտերիաներ են հայտնաբերել, որոնց տարիքը կազմում է ավելի քան 2,5 մլրդ տարի: Այս մասին հայտնում է «Միռ24»-ը:
Ցինցինատիի համալսարանի աշխատակիցները նշել են, որ սա ամենահին ծծմբաթթվային բակտերիան է, եւ որ այն ժամանակ Երկրում թթվածին չի եղել: Սա կարող է վկայել, որ վաղ կենսաձեւերը թթվածնի կարիք չեն ունեցել:
Բակտերիաների մնացորդները հայտնաբերվել են Հարավաֆրիկյան Հանրապետության Հյուսիսային Կապի նահանգի երկու վայրերում: Հնագետները ենթադրում են, որ այն բնակվել է Վաալբարա սուպերմայրցամաքում, որը կազմավորված էր Հարավային Աֆրիկայից եւ Ավստրալիայից:
Բակտերիան ունի հարթ պատերով մեծ գնդի ձեւ: Այն միաբջիջ օրգանիզմներին է նման, որոնք այսօր բնակվում են օվկիանոսի հատակին, որտեղ եւս թթվածին չկա:



























