Ալաբամայում ու Թենեսիում հինգ մարդ է զոհվել պտտահողմի հետեւանքով։ Ռոզալի քաղաքում մի քանի շենք է փլվել, այդ թվում բապտիստական եկեղեցին ու Daycare բուժկենտրոնը, հայտնում է Americaru–ն։
Երեք մարդ է զոհվել Ալաբամայում նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Տարերքից երկու զոհ էլ Թենեսիում կա։ Եւս երեք մարդ Ալաբամայում ուժեղ վնասվածքներ է ստացել, երբ ամբողջովին փլվել է բուժկենտրոնը։ Այս կենտրոնի հիվանդներին մեկ այլ բուժհաստատություն էին տեղափոխել, բայց կենտրոնի աշխատակիցները շենքում էին մնացել։ Նրանց բոլորին փրկել են փլատակների տակից ու ուղարկել վերակենդանացման բաժանմունք ՝ շատ ծանր վիճակում։
ԴեՔալբ օկրուգում ոչնչացվել է 25 տուն ու 6 թռչնաբուծական ֆերմա, հայտնում են տեղի իշխանությունները։ Պտտահողմի պատճառած ամբողջական վնասի չափը դեռ ճշգրտված չէ։





























