Ուկրաինայի Դնեպր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Դնեպրոպետրովսկի շրջանի ոստիկանության մամուլի քարտուղար Աննա Ստարչեւսկայան հայտնել է, որ մեկ ժամ առաջ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Միխայիլ Գրուշեվսկու փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը։ Պարզվել է, որ ամենայն հավանականությամբ անհայտ անձը գրասենյակի ուղղությամբ նռնակ է նետել։ Վնասվել են գրասենյակի մոտ կայանած ավտոմեքենաները, նաեւ շենքի պատուհանները։
Տուժածներ չկան, դեպքի վայրում շարունակում են աշխատել ոստիկանները։





























