Ավստրալիայի արեւելյան ափին շնաձուկը հարձակվել է 65-ամյա սերֆերի վրա, որի հետեւանքով տղամարդը ոտքերի եւ ձեռքի զգալի վնասվածքներ է ստավել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Սիդնեյից 300 կմ հյուսիս: Տեղի ունեցածից հետո սերֆերը լողալով ինքնուրույն է ափ հասել:

Գործակալության տեղեկություններով՝ տղամարդը կայուն վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է Նյուքասլի հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով՝ սերֆերի վրա է հարձակվել 3 մետրանոց սպիտակ շնաձուկ: