Հայաստանը Ռուսաստանից գազ կգնի 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջպետական արձանագրության համապատասխան փոփոխությունների նախագիծը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հավանության է արժանացել կառավարության նիստում:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերին Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր է կնքել 1000 խմ-ի դիմաց 189 դոլար գնով գազի մատակարարումների մասին: 2015-ին գինը նվազեց մինչեւ 165 դոլար՝ հայկական դրամի արժեզրկումից «Գազպրոմ Հայաստան» ընկերության վնասները փոխհատուցելու համար:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

2016-ի ապրիլի 7-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումից հետո, հայտարարվեց 150 դոլար գինը: