Չինաստանի Սույֆենհե քաղաքի բնակիչը նախկին ընկերուհուն սպառնացել է պայթեցնել նրբերշիկից ռումբով, եթե նա չհամաձայնի հանդիպել իր հետ: Այս մասին գրում է The South China Morning Post-ը:

Երիտասարդը, որի անունը չի հրապարակվում, ընկերուհուց բաժանվելուց հետո մի քանի անգամ փորձել է նրա հետ խոսել հարաբերությունները վերականգնելու մասին, բայց վերջինն ամեն անգամ հրաժարվել է հանդիպել: Այդ ժամանակ նա որոշել է սպառնալ նրան՝ նրբերշիկով եւ թղթով «պայթուցիկ սարք» պատրաստելով:

Ըստ Lenta-ի՝ տղամարդը լուսանկարել է ստացված «ռումբը» եւ ուղարկել նախկին սիրելիին՝ սպառնալով սպանել նրան եւ ընտանիքին, եթե հանդիպման չգնա:

Երիտասարդի քույրը եղբոր ծրագրերի մասին ոստիկանությանն է հայտնել, քանի որ չի իմացել, որ ռումբն իսկական չէ: Տարաբախտ սիրեկանին ձերբակալել են: