Ռուսաստանի եւ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները դեկտեմբերի 20-21–ին խորհրդատվություններ կանցկացնեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Ռոսավիացիային»։

«2016-ի դեկտեմբերի 20-21–ը Մոսկվայում պլանավորվում է անցկացնել ՌԴ–ի եւ Թուրքիայի ավիացիոն իշխանությունների խորհրդակցություններ»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա հունիսին չեղարկել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցները։

Էրդողանի խոսքով՝ չարտերային ավիաչվերթների վերականգտնումից հետո Թուրքիա է այցելել 60 հազար ռուսաստանցի։