Ֆրանսիայում ահաբեկչական վտանգի մասին նախազգուշացական համակարգում նոր մակարդակ է ավելացել, հայտնում է Le Figaro–ն։

Նոր, երրորդ ու ամենաբարձր մակարդակը կոչվում է հարձակում։ Այն հայտարարվելու է, եթե իշխանությունները գիտեն ահաբեկչության անխուսափելիության մասին,  ահաբեկչության իրականացումից անմիջապես հետո, կամ էլ եթե զանգվածային կիբերհարձակում է իրականացվել։

Դրա ակտիվացման դեպքում իրավապահ մարմինները պետք է անհապաղ մի շարք միջոցառումներ ձեռնարկեն։

Խոսքը ավտոմոբիլային ճանապարհները կամ փողոցները, մետրոյի կայարանները կամ երկաթգծային կայարանները փակելու, հարձակման վայրին հարակից վայրերից բնակիիչների տարհանման մասին է։