Tiffany & Co ոսկերչական տունը ներկայացրել է սուրբծննդյան գովազդարշավ ու իր խանութների ցուցափեղկերի նոր ձեւավորում, հայտնել է Lenta-ն։

Ցուցափեղկերին պատրաստվել է «ադամանդյա սառցաբեկոր» ու «ադամանդյա քաղաք», Ռոքֆելեր կենտրոնի մոտ տեղադրվել են ամանորյա ոճային տոնածառ ու, ձմեռային պիկնիկի համար սեղան, որի վրա խորտիկների փոխարեն զարդեր են։ «Մենք ստեղծել ենք Tiffany & Co –ի իսկական տոն՝ փայլուն ցուցափեղկերով, որոնց վրա ամանորյա տոնածառեր են՝ զարդերով ու Նյու Յորքի նշանավոր վայրերի պատկերներով, որպես հարգանքի տուրք մեր ժառանգությանը»,- մեկնաբանել է ընկերության փոխնախագահ Ռիչարդ Մուրը։

Ցուցափեղկերից մեկին կարելիէ տեսնել նաեւ Tiffany & Co-ի գլխավոր խանութի պատկերը, որի մուտքը շրջանակված է սառցաբեկորներով, իսկ դռան վրա ար- դեկո ոճի բանալիներ են։ Մյուս ցուցափեղկը պատկերում է Փարք-ավենյուն՝ բյուրեղապակյա ջահերով ու ամանորյա տոնածառներով, որոնք զարդարված են Tiffany Victoria –ի թանկարժեք իրերով։