Ռազմավիրական ճանապարհը եւ Տրանսկովկասյան մայրուղին վատ եղանակային պայմանների պատճառով փակ են երթեւեկության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչը։ «Մոսկվայի ժամանակով ժամը 01։00–ից ամբողջովին փակ է Ռազմավիրական ճանապարհն ու Տրանսկովկասյան մայրուղին»,– ասել է գործակալության զրուցակիցը։

«Վրաստանի Հանրապետության տարածքում վատ եղանակային պայմանների պատճառով անհնար է դարձել  ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթեւեկության ապահովումը։ Վրաստանի Հանրապետության սահմանապահ ոստիկանության հանձնարարականներին համապատասխան՝ արգելված է երթեւեկությունը Վլադիկավկազ–Լարս հատվածում, մինչեւ հատուկ կարգադրություն ստանալը»,– ասված է հայտարարության մեջ։