Նոր Զելանդիայում երեք քաղաքական գործիչներ հայտարարել են Ջոն Քիի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Պաշտոնին հավակնում են վարչապետի տեղական Բիլ Ինլգլիշը, առողջապահության նախարար Ջոնաթան Քոուլմենը եւ ուղղիչ հաստատությունների նախարար Ջուդիթ Քոլինսը: Բացի այդ՝ Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության այլ ներկայացուցիչներ նույնպես չեն բացառել, որ կարող են պայքարել այդ պաշտոնի համար:
Երեք ժամկետով պաշտոնը զբաղեցրած Քին հրաժարականի մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին:
Ազգային կուսակցության հավաքը, որի ընթացքում նոր առաջնորդ են ընտրելու, կայանալու է դեկտեմբերի 12-ին:





























