Թուրքիայի նախագահին ուրբաթօրյա նամազի ուղեկցելու ժամանակ վթարի է ենթարկվել ավտոշարասյան մեքենաներից մեկը։

Թուրքական Habervaktim կայքի փոխանցմամբ՝ Էրդողանին ուղեկցող ավտաշարասյան մեքենաներից մեկի վթարի ենթարկվելու հետեւանքով 4 ոստիկան թեթեւ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոց։

Վթարի հետեւանքով մայրուղում մեծ խցանում է առաջացել, որը վերացնելու համար ոստիկանները մեծ ջանքեր են գործադրել։