Ստամբուլի Vodafon Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան ոստիկանների դեմ իրականացված երկու հարձակումների հետեւանքով սպանվել է 38 հոգի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 38-ից 30-ը ոստիկաններ են, 7-ը՝ քաղաքացիական անձ։ Նա նշել է, թե մահացած եւս մեկ հոգու ինքնությունը դեռ հայտնի չէ։
Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։





























