Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի վարկանիշի վրա բացասաբար չի ազդել Հանրապետական կուսակցությանն անդամակցելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղնախարարը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀԿ-ին անդամակցելը բացասաբար է ազդել  իր վարկանիշի վրա:

«Իմ վրա չի ազդում, ընդհանրապես մտահոգություն չունեմ»,-ասել է Իգնատի Առաքելյանը:

Հարցին`  կառավարության հանրապետականցումից հետո, երբ հայտարարվեց 7000 հոգի անդակամցել է ՀՀԿ-ին, այդ 7000-ից  քանի՞սն են իր հետեւից գնացել, Առաքելյանը պատասխանել է. «Ոչ մեկը»:

Գյուղնախարարն ասել է, որ պարտավորվածություն չի զգում իր հետեւից  կուսակցություն որեւէ մեկին տանելու կապակցությամբ: