Ամերիկյան National Interest պարբերականը ներկայացրել է ՆԱՏՕ-ի առավել վտանգավոր 5 զինատեսակները եւ նույնքան ռուսական մահաբեր զենքերը՝ փորձելով որոշել, թե ով է գերազանցում իր սպառազինությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ պարբերականի՝ դաշինքը հաղթում է այն հակառակորդներին, որոնք տնօրինում են հակաօդային պաշտպանության հնացած համակարգերի եւ հարձակողական թույլ հնարավորությունների, որոնք նաեւ չունեն ռազմաօդային ուժեր: Եվ դժվար է ասել, թե դաշինքն ինչպիսի արդյունքներ կունենա լավ պատրաստված հակառակորդների դեմ վճռական մարտերում, որոնց սպառազինության մեջ կլինեն այնպիսի ժամանակակից ռազմական տեխնիկա, ինչպիսին ունի Ռուսաստանը:

«Իսկանդեր». Ռուսական «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի բալիստիկ հրթիռների հեռահարությունը 400 կմ է, ըստ որում՝ հրթիռը կարող է 700 կիլոգրամանոց տարբեր տեսակի մարտագլխիկ կրել: Հրթիռի շրջանակային հավանական շեղումը 5 մետրը չի գերազանցում:

«Այս հատկությունների շնորհիվ տվյալ համակարգը մահացու վտանգ է ներկայացնում օդնավակայանների, թիկունքային կետերի եւ այլ ենթակառուցվածքների համար»,- նշված է հոդվածում:

Քանի որ «Իսկանդերը» թռիչքի ժամանակ կարող է վերաթիրախավորվել, այն կարելի է օգտագործել շարժվող թիրախները, այդ թվում՝ նավերը խոցելու համար: Հարվածից խուսափելու համար հրթիռի մեջ տեղակայված մանեւրելու համակարգը այն հակահրթիռային պաշտպանության միջոցների համար դժվար թիրախ է դարձնում:

«Սու-27» եւ նրա մոդիֆիկացիաներ. «Սու-27» ընտանիքի ինքնաթիռների չափերը, թռիչքի հեռավորությունը, արագությունը եւ մանեւրայնությունը այն վերածում են «մահաբեր հարթակի» կործանիչի, նշված է պարբերականում:

Կործանիչի արագությունը եւ ծանր իրանը թույլ են տալիս հզոր հարված հասցնել, այնուհետեւ ավելի արագ թաքնվել, քան կհասցնեն այն որսալ:

Ս-400 զենիթահրթիռային համալիրներ. Ս-400-համար կան մի քանի տեսակի հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր հեռավորություններում օդային թիրախները խոցելու համար: Խոցման առավելագույն  հեռավորությունը 400 կմ է կազմում:

«Ավելի փոքր հեռահարության հրթիռները օժտված են արագաշարժ եւ մանեւրող թիրախները խոցելու բարելավված հնարավորություններով»,- նշված է հոդվածում:

Ս-400-ը կարելի է կիրառել նաեւ բալիստիկ հրթիռների դեմ պայքարում: Զինատեսակի հաղորդիչները համարվում են չափազանց արդյունավետ, առավել եւս՝ որ Ռուսաստանը ռազմական գործողությունների գրեթե բոլոր տարածքներում Ս-400-ի միջոցով կարող է պաշտպանության գոտներ ստեղծել, նշել է հոդվածի հեղինակը:

«Շչուկա-Բ» դասի սուզանավեր. Երբ 80-90-ական թվականներին ԽՍՀՄ-ում կառուցեցին «Շչուկա-Բ» դասի սուզանավերը, դրանք բացարձակապես քողարկված էին եւ քիչ նկատելի: Հետագայում ռուս կոնստրուկտորները աղմուկի նվազեցման լրացուցիչ տեխնոլոգիաների միջոցով այն կատարելագործեցին:

«Առավել կարեւոր է այն, որ «Շչույա-Բ» սուզանավերը զինված են բավական տպավորիչ սպառազինությամբ, այդ թվում՝ տորպեդներով եւ թեւավոր հրթիռներով, որոնք կարող են խոցել ինչպես ծովի, այնպես էլ ցամաքի թիրախները»,- նշված է NI-ում:

Այս սուզանավերի մեծ աննկատությունը եւ հզոր սպառազինությունը շարունակում են մեծ վտանգ ներկայացնել ոչ միայն նավերի, այլեւ դաշինքի ցամաքային օբյեկտների համար, կարծում է հեղինակը:

Հատուկ ջոկատ. Ռուսական հատուկ ջոկատը ռազմա-քաղաքական տպավրիչ գործիք է, որն ընդունակ է ռազմական գործողությունների բոլոր ասպարեզներում ազդելու մարտի ընթացքի վրա, նշում է NI-ը:

«Հատուկ ջոկատը «զենք» չէ, բայց այն ռուսական սպառազինության առավել արդյունավետ միջոցներից մեկն է»,- նշված է հոդվածում:

«Վիրջինիա» դասի սուզանավեր. Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկային՝ արժե  հիշատակել «Վիրջինիա» ատոմային սուզանավերը: ԱՄՆ-ը ծրագրել է առաջիկա 5 տարիների ընթացքում այդպիսի  9 սուզանավ գնել: Դրանից զատ, կարդիականացվի այս սուզանավերի տարատեսակ ռազմական բեռնվածության մոդուլը, ինչը թույլ կտա դրանց հարվածային պոտենցիալը եռակի մեծացնել:

F-35 Joint Strike Fighter. Lockheed Martin F-35 Joint Strike կործանիչների արտադրությունը ժամանակացույցից մի քանի տարով ետ է մնում, իսկ ինքնաթիռն ունի մարտական անվերջանալի տեխնիկական խախտումներ, նշում է NIը: Ինքնաթիռի ստեղծման վրա ծրագրածից շատ ավելի մեծ գումար է ծախսվել, ըստ որում՝ հավանական է, որ այս կործանիչը երբեք չի ցուցադրի այն հնարավորությունները, որոնց մասին նախապես հայտարարվել է:

Սակայն F-35-ը հնարավորություն ունի ժամանակի ընթացքում դառնալու «հզոր զենք», նշված է հոդվածում: Այս կործանիչների առավելությունների թվում է նվազ նկատելիությունը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր համակարգը:

B-3 ռմբակոծիչներ. Ռուսաստանը մեծ հաջողությունների է հասնում հակահրթիռային պաշտպանության միջոցների ստեղծման, մասնավորապես՝ ցածր հաճախականության ռադիոտեղորոշիչ կայանների կառուցման ոլորտում, որոնք ունակ են հետեւելու նվազ նկատելի ինքնաթիռներին, ուստի ԱՄՆ-ը ստեղծում է հեռահար հարվածային ռմբակոծիչ, որը թույլ կտա «սպառնալ Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող թիրախներին», նշված է հոդվածում:

«LRS-B ծրագիրը բացարձակ գաղտնի է, որի դեմ այսօր շատերն են բողոքում»,- նշում է հոդվածի հեղինակը: Նրա խոսքով՝ նոր ռմբակոծիչը պետք է հաղթահարի ՀՕՊ նույնիսկ ամենախիտ համակարգը:

«Լեոպարդ-2» տանկ. «Լեոպարդ 2А7» գերմանական տանկը կկազմի Բունդեսվերի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների բանակների հիմքը: Տանկը կատարելագործվել է բարելավված բնութագրերով L55 փողի երկարացման հաշվին, ինչը թույլ կտա պայքարել հակառակորդի ծանր զրահապատ տանկերի դեմ:

«Գերմանացի զինվորականները կասկածում են, որ վոլֆրամե զինամթերքների պակասի պատճառով տանկի արկերը կկարողանան ծակել ռուսական վերջին տանկերի զրահը»,- նշված է հոդվածում: Արկերը կարող են կինետիկ քիչ էներգիա ունենալ ռուսական Տ-80, Տ-90 եւ «Արմատա» Տ-14 տանկերը խոցելու համար:

AH-64 Apache ուղղաթիռ. Boeing ընկերության AH-64 Apache հարվածային ուղղաթիռը ՆԱՏՕ-ի երկրների սպառազինություն է ընդունվել 1986 թվականին: Այն ընդունակ է կրել 16 հակատանկային Hellfire հրթիռներ, որոնք կբավականեցնեն մեկ համազարկով ոչնչացնելու մի ամբողջ տանկային վաշտ, նշում է հոդվածի հեղինակը: