Մենք արդեն պետություն ունենք, մինչեւ ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի անդամ Կառլոս Ղազարյանը:
«Մենք արդեն պետություն ունենք, մինչեւ ե՞րբ պետք է այս ջոկատները գործեն: Տղե՛րք, վեր կացեք, գնացեք… բայց մենք ունենք բանակ, մենք ունենք պետություն»,- ասաց նա:
Ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը նշեց, որ ապրիլյան գործողությունների ժամանակ պահեստազորայինները մեծ ընդգրկվածություն են ունեցել, բայց ոչ մասնակցություն: «Ի՞նչ է, մենք չպե՞տք է դրան աջակցություն ցուցաբերենք եւ ուղղություն տանք»:
Կառլոս Ղազարյանը հարց ուղղեց նաեւ, թե ո՞ր մեքենաները կարող են հաշվառվել որպես զինվորական, արդյոք «Մերսեդեսն» ու «Ժիգուլի՞ն» էլ կարող են գրանցվել որպես այդպիսին: Ըստ Քոչունցի` անձնական մեքենաների գրանցումը վերաբերում է բարձր անցողականությամբ եւ տարողունակությամբ մեքենաներին, դա չի վերաբերում փոքր մարդատար մեքենաներին:





























