Ալպինիստների խումբը, որը Մալայզիայում լեռ բարձրանալիս կորել էր, բարեհաջող վերադարձել է մեկնարկի վայր: Այս մասին հայտնում է Star-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ որոնումների մեկնած փրկարարները նրանց դիմավորել են լեռից իջնելիս:

Փրկարար ծառայության ղեկավարը նշել է, որ «ալպինիստներն իմաստուն որոշում» են կայացրել՝ եղանակային վատ պայմանների պատճառով լեռան գագաթից կիրակի չիջնել: Նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքների չի ստացել:

Պարբերականը հայտնել է, որ ալպինիստների խումբը 30 մարդուց էր բաղկացած: Ավելի վաղ հաղորդվել է, որ ալպինիստներն անհետ կորել են Բրիկ լեռ բարձրանալու ժամանակ, որը Մալայզիայի Սարավակ նահանգի Բաու քաղաքից ոչ հեռու է գտնվում: Ալպինիստների կորելու մասին հաղորդագրությունը ստացվել է երկուշաբթի առավոտյան: Ժամանակացույցի համաձայն՝ նրանք սկսել են բարձրանալ շաբաթ օրը եւ պետք է վերադառնային կիրակի: Կորածներին որոնելու համար ուղարկվել էր փրկարարաների խումբ, որոնց միացել էին նաեւ տեղի բնակիչները: