Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես է կնոջ ընկերակցությունն ազդում տղամարդկանց եւ նրանց վարքագծի վրա:
Ամերիկյան The Atlantoc հանդեսի մասնագետների խոսքով, որոնք վերլուծել են այս թեմային նվիրված մի քանի գիտական աշխատություններ, առավել մեղմ ղեկավարներ են նրանք, ովքեր դուստր ունեն, փոխանցում է Informing-ը:
Նշվում է, որ դուստրեր ունեցող պետերը պատրաստ են իրենց ենթականերին ավելի բարձր աշխատավարձ վճարել, քան այն տղամարդ պետերը, ովքեր որդիներ ունեն:
Նաեւ պարզվել է, որ քույրերը տղամարդկանց մոտ ավելի կոպիտ բնավորություն են ձեւավորում: Դրանից զատ, այդպիսի տղամարդիկ, որպես կանոն, կանանց հետ չեն համաձայնեցնում կենցաղային խնդիրների որոշումները:
Ուշագրավ է, որ այն տղամարդիկ, ում կանայք տնային տնտեսուհի են, չեն գնահատում մարդկության գեղեցիկ կեսի ներկայացուցիչների աշխատանքը եւ բացարձակապես չեն հասկանում կին գործընկերներին:
Դրանից բացի, այսպիսի տղամարդկանց համար կնոջ ղեկավարությամբ աշխատելն ուղղակի անընդունելի է:





























