Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները 16 կգ ոսկի են հայտնաբերել մանկական տակաշորերի մեջ։ Աշխատողների ուշադրությունը գրավել են երկու զույգ՝ երեխաների հետ, որոնք Դուբայից էին Դելի ժամանել, հայտնում է BBC–ն։
Զննման ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են 16 կգ ոսկու սալիկներ, որոնք թաքցված էին տակաշորերի ու սրբիչի մեջ։ Հայտնաբերված ոսկու արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար։
Հիմա մաքսատան աշխատողները հարցաքննում են ձերբակալված ուղեւորներին։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածները Հնդկաստանի Սուրատ քաղաքի բնակիչներ են։





























