Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտակայքում դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանների դեմ իրականացրած հարձակման հետ կապված մանրամասներ են հայտնի դարձել։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ռումբով բեռնված մեքենան գնվել էր հարձակումից մեկ ՛շաբաթ առաջ։ Քուրդ զինյալները 20 հազար լիրայով (6500 դոլար) գնել էին «Շեվրոլե ավեո» մարդատար մեքենա, մեքենան բեռնել 400 կգ պայթուցիկով ու հանձնել մահապարտին։
Մահապարտը ռումբով բեռնված մեքենան մարզադաշտի մոտ կանգնող ոստիկանական ավտոբուսների մոտ հարմար տեղ է կագնեցրել ու սպասել հարմար պահի։ Ֆուտբոլային հանդիպումից հետո մահապարտը տեսել է, որ երկրպագուները հեռանում են մարզադաշտից, որից հետո ծառայությունն ավարտած ոստիկանները հավաքվել են մի վայրում։ Մահապարտն անմիջապես գործի է գցել մեքենան ու շարժվել հավաքված ոստիկանների ուղղությամբ՝ հասնելուն պես պայթեցրել մեքենան։
Նշենք, որ Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ։
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է, թե սպանված 44-ից 34-ը ոստիկաններ են, մնացածը՝ քաղաքացիական անձ։
ՆԳ նախարարը նշել էր, թե պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։
Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։
Ավելի ուշ ոստիկանների դեմ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեները» (TAK)՝ շեշտելով, որ իրենց թիրախում թուրք ժողովուրդը չի, այլ ֆաշիստական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ու նրան սպասարկող ոստիկանությունը։ TAK-ի հայտարարության մեջ նշվել էր․ թե այս ամենը պատասխան է Քուրդիստանի տարածքում կտտանքների ենթարկվող մայրերի, անարգվող աղջիկների դիակների ու կոտորածի ենթրակվող երեխաներին ի պատասխան։




























