Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդի օդանավակայանում երկու գործողության ընթացքում ձերբակալել է 11 կնոջ, որոնք Կոլումբիայից իրենց համար կոկաին էին փորձում ներկրել, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Բոլոր ձերբակալվածները Կոլումբիայի քաղաքացիներ են՝ 22-47 տարեկան կանայք։ Նրանցից մեկը ասել է, որ հղի է ու նրան հիվանդանոց են տեղափոխել։ Յուրաքանչյուր կին միջինը 500 գրամ կոկաին էր փորձել անցկացնել։
Առաջին ձերբակալությունը իրականացվել էր դեռ նոյեմբերի 27-ին, երբ օդանավակայանի հատուկ գործակալները ստուգել են Մեդելյինից ժամանած չվերթը։ Նրանք ձերբակալել էին վեց կնոջ, որոնց սեռական օրգաններում թմրանյութ էր թաքցված։ Մի քանի օրից Կոլումբիայից ժամանած օդանավի եւս հինգ ուղեւորներ են ձերբակալվել նույն ձեւով թմրանյութ տեղափոխելու փորձի համար։





























