Քամերունում սոցցանցերի օգտատերերին նոր մարտահրավեր է նետվել՝ Bidoung Challenge։ Դրա համար առիթ է դարձել երկրի սպորտի նախարար Իսմայիլ Բիդունգ Մմկատտան, որը երկրի նախագահ Պաուլու Բիյայի ձեռքը սեղմելիս չափից ցածր էր խոնարհվել։
#BidoungChallenge եւ #CourberdosChallenge (Մեջքը կորացնել-խմբ․) hեշթեգը մեծ տարածում է ստանում Twitter–ի օգտատերերի շրջանում։ Նրանցից մեկը նույնիսկ հաշվարկել է խոնարհման անկյունն ու հեռավորությունը։ Նախարարի շողոքորթ խոնարհումը քամերունցիներին անտարբեր չի թողել, դառնալով մեմերի ու սրամտությունների առիթ։




































