Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները ցույց կտան արդյոք արդյունավետ կլինի՞ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միավորումը, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ այդ ուժերը միավորվել են որոշակի նպատակներով: «Առաջիկա ընտրությունները ցույց կտան՝ այդ դաշինքը արդյունավետ կլինի, թե ոչ: Լուրջ կլինի, թե անլուրջ, ամեն դեպքում՝ նրանք մրցակից են»,- նշեց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել, որի համաձայն՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցեն:





























