Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան-Բայրոն փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացու մատը մնացել է EasyPay վճարման սարքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 29-ամյա Ռ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:





























